Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Պարկինսոնի հիվանդություն` կարևորը շարժումն է

Պարկինսոնի հիվանդություն` կարևորը շարժումն է

-Ես պատերազմի և աշխատանքի վետերան եմ: Խնդրում եմ ինձ պատասխանեք, հնարավո՞ր է պայքարել Պարկինսոնի հիվանդության դեմ ոչ միայն դեղերով:

 

-Եթե հիվանդությունը բուժվի զուգորդված, այսինքն, դեղաբույսերի թուրմերի ընդունում, մերսում, շարժումների ակտիվություն,  ապա այն մեծմասամբ օգտակար կլինի: Գլխավորը, անկողնում պետք է երկար  չպառկել, քիչ շարժվելը  նպաստում է հիվանդության  ավելի արագ զարգացմանը: Պարկինսոնի հիվանդությունը (այլ կերպ ասած` դողացող կաթված) կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որին բնորոշ են գլխի, ձեռքերի դողը, քսքստացնելով քայլելը, շարժումների սահմանափակումները: Հիմնական պատճառներն  են աթերոսկելորզը,  գանգ-ուղեղային վնասվածքները, ալկոհոլիզմը, գլխուղեղի ուռուցքները և նախկինում անցկացրած էնցեֆալիտը:

 

Ընդհանուր բուսաբուժություն


  • Խառնել 1-ական ճաշի գդալ առյուծագիի, դաղձի տերևները, ալոճենու տերևներն ու պտուղները, մասուրի պտուղները: Խառնուրդի վրա ավելացնել 0,5 լ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա եփել 5 րոպե, թրմել 4 ժամ:  Քամել և թուրմի վրա ավելացնել 0,5 լ եռացրած ջուր: Թուրմն ընդունել օրական 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
  • Սովորական սև թեյի թուրմի վրա ավելացնել քրիզանթեմի ծաղիկների 2-3  թերթիկներ  և ամեն օր խմել:

 

Շարժումների ուժեղ կաշկանդվածության դեպքում


  • Հավասար քանակությամբ խառնել կատվախոտի արմատներ, հազարտերևուկ և սուսամբար: 

 

2 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, թերմոսում թրմել 1 ժամ,  քամել: Հիվանդին տալ 0,5 բաժակ թուրմ, օրը երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

 

Ձեռքերի ուժեղ դողի դեպքում


Հավասար քանակությամբ խառնել ալոճենու ծաղիկներն ու պտուղները, դաղձի տերևները, լորենու ծողիկները: Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 1 ժամ, քամել: Հիվանդին տալ 0,5 բաժակ թուրմը,  օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

 

Հեղինակ. Ն.Ա. (Դ.Երեմյան, ք. Գյումրի)
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ